Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Սուրբ պատարագին. տեսանյութ
Բարգավաճ Հայաստան կուսակցության պաշտոնական [url=http://www.bhk.am/index.php?al=news&id=1425&act=more]կայքը[/url] հայտնում է, որ այսօր Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տոնական Սուրբ պատարագ մատուցվեց:
Ի թիվս բազմաթիվ հավատացյալների՝ եկեղեցում մատուցված տոնական պատարագին մասնակցեցին նաև Ծառուկյան ընտանիքի անդամները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Պատարագին մասնակցեցին նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Հավատացյալների համար տոնը կրկնակի է. Սուրբ Զատիկն առաջին անգամ են հարազատ եկեղեցում անցկացնում: Մարզի բնակիչները նշեցին, որ շնորհիվ բարերար Գագիկ Ծառուկյանի՝ իրականություն է դարձել իրենց վաղեմի երազանքը: