211652_close_icon
views-count6869 դիտում article-date 19:41 20-04-2014

Երևանում Շախմատի ֆեդերացիայի մենեջերն ու շախմատային մեկնաբանն իր իսկ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել

Այսօր՝ ապրիլի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի թիվ 2-րդ շենքի բակում Երեւան քաղաքի Ա. Ավետիսյան 78 շենքի բնակիչ, 24-ամյա Աղասի Ինանցին իրեն պատկանող Toyota մակնիշի 64 RR 064 համարանիշի ավտոմեքենան կայանել է, ինչից հետո այն ինքնաբերաբար շարժվելով տեղից բախվել է նույն բակում կանգնած վիճակում գտնվող Երեւանի բնակիչ, 31 ամյա Հայկ Շամիրյանին պատկանող ՎԱԶ-21073 մակնիշի 13 ՏՏ 088 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ինանցը, ով աշխատում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայում որպես մենեջեր, և համարվում է ՖԻԴԵ-ի ամենաերիտասարդ աշխատակիցը, փորձում է իր ուժերով մեքենայի առջևից կանգնեցնել նրա ընթացքը, սակայն ուժը չի պատում, ինչից հետո էլ նրան տեղափոխում են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր