Շախմատային խաղաքարերից թագուհուն սիրող մարզպետը ընտրվեց մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ
                        Այսօր՝ հունիսի 13-ին,  Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել մարզի շախմատի ֆեդերացիայի ընդլյանված նիստ:
 Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նիստը վարել է  ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի  նախագահի առաջին տեղակալ  Սմբատ Լպուտյանը։ 
Նիստում  միաձայն Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գեղարքունիքի մարզպետ  Կարեն Բոթոյանը: 
Սիրված ու ճանաչված շախմատիստ Ս. Լպուտյանը շնորհակալություն է  հայտնել Գեղարքունիքի  նախկին մարզպետ, ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր և Գեղարքունիքի  մարզի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռաֆիկ Գրգորյանին, որից հետո շնորհավորել է  նորընտիր ֆեդերացիայի  նախագահ Կ. Բոթոյանին:
Գ Շամշյանի  տեղեկություններով՝  Կ. Բոթոյանը նույնպես շախմատային խաղերի սիրահար է և խաղաքարերից ավելի շատ սիրում է թագուհուն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

