«Լիվերպուլ»-ը հերթական քայլը կատարեց դեպի չեմպիոնություն. տեսանյութ
Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլ»-ը 35-րդ տուրում իր 11-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Բրենդան Ռոջերսի սաները մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով հաղթեցին «Նորվիչ»-ին և երկրորդ տեղով ընթացող «Չելսի»-ի նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 5-ի: Հաջորդ տուրում «Լիվերպուլ»-ն ու «Չելսի»-ն կհանդիպեն «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում:
«Նորվիչ» - «Լիվերպուլ»` 2:3
Գոլեր`Հուպեր 54', Սնոդգրաս 77' - Ստերլինգ 4',62', Սուարես 11'