211652_close_icon
views-count1421 դիտում article-date 01:40 16-03-2014

Բունդեսլիգա. «Բավարիա»-ն ևս մեկ քայլ կատարեց դեպի չեմպիոնություն. տեսանյութ

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բավարիա»-ն անկասելի է: Մյունխենցիները 25-րդ տուրում հերթական հաղթնակը տոնեցին: Այս անգամ նրանց «զոհը» դարձավ Լևերկուզենի «Բայեր»-ը: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ընթացիկ մրցաշրջանում իր 17-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Ռեկորդներ գրանցելու առումով «Բավարիա»-ի համար այս տուրը նույնպես բացառություն չեղավ: Մյունխենյան ակումբը մեկ մրցաշրջանի ընթացքում անպարտելի մնաց 25 անընդմեջ խաղերում և այդպիսով գերազանցեց նույն Լևերկուզենի «Բայեր»-ի ռեկորդը: Բացի այդ «Բավարիա»-ն շարունակում է բարելավել իր [url=https://shamshyan.com/hy/article/1403110105288/]անձնական ռեկորդները[/url]: Երկրորդ տեղով ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ի [url=https://shamshyan.com/hy/article/1403152022348/]պարտությունից[/url] հետո «Բավարիա»-ին իրեն հետապնդող մրցակից նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 23 միավորի: Նշենք, որ մրցաշարի պատմության ընթացքում, երբևիցէ նման մեծ առավելություն չի գրաբցվել: «Բաավարիա» - «Բայեր»` 2:1 Գոլեր` Մանջուկիչ, Շվայնշտայգեր - Կիսլինգ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր