211652_close_icon
views-count1086 դիտում article-date 14:26 17-03-2014

«Յուվենտուս»-ը կարևոր քայլ կատարեց դեպի չեմպիոնություն. Պիրլո

«Յուվենտուս»-ի կիսապաշտպամ Անդրեա Պիրլոն, ով Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ջենոա»-ի հետ կայացած խաղում դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակը, կարևորել է «Յուվենտուս»-ի հաղթանակը: ««Ջենոա»-ի նկատամամբ տարած հաղթանակը շատ կարևոր էր «Յուվենտուս»-ի համար: Մենք հերթական քայլը կատարեցինք դեպի չեմպիոնություն: Արժանին պետք է մատուցել մրցակցին: «Ջենոա»-ի դեմ հանդիպումը շատ բարդ ստացվեց, քանի որ մրցակիցը մեզ լուրջ դիմադրություն ցույց տվեց: Նման իրավիճակում հաղթանակ տանելը կրկնակի հաճելի է»,-ասել է Պիրլոն:

Նմանատիպ նյութեր