211652_close_icon
views-count5212 դիտում article-date 23:41 19-04-2014

Երգչուհի Ջուսը հարս կգնա Ֆրանսիա. Esem.am

Երեկ “Arly” ակումբում, կայացավ երգչուհի Ջուսի նշանդրեքը: [url=http://esem.am/news/article/view/5/9566/]ESem.am[/url]-ը հետևել է երգչուհու նշանդրեքին և քեզ կներկայացնի բացառիկ մանրամասներ:) Ջուսը սիրելիին թևանցուկ ակումբ ժամանեց, երբ բոլոր հյուրերն արդեն հավաքվել էին: Ջուսի ընտրյալը ֆրանսիահայ Ռիչարդն է, ով զբաղվում է ինտերերի և էքստերերի դիզայնով և ունի շինարարական ընկերություն: Ջուսը հպարտությամբ նշեց, որ իր սիրելին տիրապետում է 4 լեզվի` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն: Նրա խոսքով` Ռիչարդը լիովին համապատսխանում է իր իդեալին, միայն ծխելն է, որ դուր չի գալիս երգչուհուն (այդ պահին Ռիչարդը ծխախոտը ձեռքին խոստացավ, որ կթողնի ծխելու վատ սովորությունը` հանուն սիրելիի): ESem.am-ն արդեն պատմել է, թե զույգն ինչպես է ծանոթացել: Ջուսը հավելեց, որ սկզբնական շրջանում «սառն» էր պահում իրեն. «Ինձ շատ են գրում, ես էլ մտածում էի՝ ի՞նչ է ինձնից ուզում այս տղամարդը:) Հետո նրա քայլերը, ուշադրությունը ստիպեցին ինձ փոխել վերաբերմունքս»: Երգչուհին նշեց, որ նշանադրության օրն ընտրել են հաշվի առնելով, որ իրենց բոլոր ընկերներն այդ օրը Երևանում են: Երեկույթին ներկա էին Ջուսի բարեկամները, ընկերները, կոլեգաները՝ Էմմին, Օլգա Այվազյանը, Լիլիթ Կարապետյանը, Վարդան Սարգսյանը, Դինա Ակոպովնան, Արփինե Բեկջանյանը և այլք, իսկ փեսայի կողմից` քեռիներն ու զարմուհիները. «Ռիչարդի հայրիկի հետ ծանոթություն դեռ չի եղել, քանի որ նա շատ զբաղված է և ինչ-ինչ պատճառներով այսօր էլ չի կարողացել ներկա լինել, հաջորդ ամիս կտեսնեմ նրան»: Ամբողջությամբ՝ [url=Երգչուհին նշեց, որ նշանադրության օրն ընտրել են հաշվի առնելով, որ իրենց բոլոր ընկերներն այդ օրը Երևանում են: Երեկույթին ներկա էին Ջուսի բարեկամները, ընկերները, կոլեգաները՝ Էմմին, Օլգա Այվազյանը, Լիլիթ Կարապետյանը, Վարդան Սարգսյանը, Դինա Ակոպովնան, Արփինե Բեկջանյանը և այլք, իսկ փեսայի կողմից` քեռիներն ու զարմուհիները. «Ռիչարդի հայրիկի հետ ծանոթություն դեռ չի եղել, քանի որ նա շատ զբաղված է և ինչ-ինչ պատճառներով այսօր էլ չի կարողացել ներկա լինել, հաջորդ ամիս կտեսնեմ նրան»:]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր