Ու՞մ կհանձնվի ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանի մանդատը
ԱԺ ՀՀԿ-ական, արդեն նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանի մանդատը մինչեւ ԱԺ մյուս քառօրյան ամենայն հավանականությամբ կստանա ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Կուսակցությունից փոխանցեցին, որ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդականությամբ հաջորդ՝ 114 համարը Գագիկ Մելիքյանն է եւ, եթե կուսակցությունում փոփոխություններ չլինեն, Դավիթ Հարությունյանի մանդատը կհասնի նրան:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը փորձեց զրուցել նաեւ Գագիկ Մելիքյանի հետ, սակայն նա իրեն ուղղված զանգերին արդեն երկրորդ օրն է՝ չի պատասխանում:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արդեն ԱԺ նախկին պատգամավոր, Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: