Սպասվում է փոփոխական եղանակ
Ապրիլի 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 21-ին, 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում անձրևի հավանականությունը փոքր է:
[img]/ups/images/066809500139788922347299.jpg[/img]