«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Էլեկտրոնային կառավարման gov.am կայքում տեղադրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը։ Ապրիլի 8-ին, երբ նա վարչապետի պաշտոնակատար էր, ստորագրել է 268-Ա որոշումը, որով «Երկարամյա, համատեղ և արդյունավետ աշխատանքի համար» վարչապետի հուշամեդալներով և անվանական ժամացույցներով պարգևատրել է ավելի քան 3 տասնյակ անձանց։
Նրանց թվում են կառավարության աշխատակազմի՝ երեկվանից այլևս նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, առայժմ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Աժ պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Սամվել Նիկոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը և ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը։
Պարգևատրվածների ցանկում կան պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ։ Կան նաև մարդիկ, որոնց անունների դիմաց որևէ պաշտոն նշված չէ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։