211652_close_icon
views-count830 դիտում article-date 20:00 24-12-2020

Պուտինի կարևոր որոշումներից մեկը Պետդումայի խոսնակը համարում է ԼՂ իրավիճակի կարգավորման պայմանավորվածությունը

Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելը համարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարևոր որոշումներից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նախագահի կայացրած կարևոր որոշումների թվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հաստատված պայմանավորվածությունը, որը դադարեցրեց ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Դա թույլ տվեց կանգնեցնել արյունահեղությունը և պահպանել մարդկային կյանքերը»,- ասել է Վոլոդինը: Նա հավելել է, որ, եթե պայմանավորվածությունը ձեռք չբերվեր, ապա Ռուսաստանը շատ մոտ և մեծ խնդիր կունենար:

Նմանատիպ նյութեր