Քրեական «հեղինակություն» Թևոսիկի եղբոր սպանության գործը տեղափոխել են ԱԱԾ
Քրեական «հեղինակություն» Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործը ուղարկվել է Ազգային Անվտանգության ծառայության վարույթ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի պաշտպանը՝ Վարդուհի Էլբակյանը:
Նա նշեց, որ որոշման հիմքերին ծանոթ չեն եւ չգիտեն, թե որ քննիչին է մակագրվել: «Միայն տեղյակ ենք, որ քննչական վարչության վարույթում չէ եւ տեղափոխվել է ԱԱԾ»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:
Հիշեցնենք, որ սույն գործով Տիգրան Ասատրյանից բացի, ով Արթուր Սաֆարյանի աղջիկների կնունքի քավորն է, ձերբակալվել է նաեւ «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ Իսրայել Սարգսյանը՝ Իսոն:Մովսես Ներսիսյանն էլ անհետ կորած է: Նախաքննական մարմինը թեեւ հայտնել էր, որ նրան Տիգրան Ասատրյանը սպանել է եւ դին նետել Քանաքեռ ավանի կոյուղին, սակայն անգամ նրա դին մինչեւ այսօր չի հայտնաբերվել, իսկ պաշտպանական կողմը համոզված է, որ նա ողջ է: