211652_close_icon
views-count2673 դիտում article-date 17:06 27-06-2014

Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված նրա աղջիկների կնքահոր մեղքը չի ապացուցվում

Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված նրա աղջիկների կնքահայր Տիգրան Ասատրյանի մասով մինչ այս պահը չկա որեւէ ապացույց, որով կհիմնավորվի, որ նա իրեն մեղսագրվող արարքի հետ որեւէ առնչություն ունի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: «Ընդհակառակը, բոլոր ապացույցներով հիմնավորվում է իմ պաշտպանյալի անմեղությունը»,-նշեց փաստաբանը: Հիշեցնենք, որ Տ. Ասատրյանը մեղադրվում է զենքը թաքցնելու համար, բայց նույնիսկ այդ մեղադրանքով նրա մեղավորությունը ապացուցող փաստեր չեն ներկայացվել»,- ասաց Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ գործի շատ մանրամասների մասին չի կարող խոսել, քանի որ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու մասին ստորագրություն են տվել: Ավելի վաղ Վ. Էլբակյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ քրեական «հեղինակություն» Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի եւ Արթուր Սաֆարյանի ընտանիքները հիմա էլ ավելի մտերիմ հարաբերությունների մեջ են: Նա հիշեցրել էր, որ Տիգրան Ասատրյանը Արթուր Սաֆարյանի աղջկա կնքահայրն է: «Նրանք ամեն օր են զրուցում, շատ ջերմ հարաբերությունների մեջ են: Տիգրանի կնոջ փոխանցմամբ ես գիտեմ, որ նրանք էլ են զարմացած, որ Տիգրան Ասատրյանը կալանավորվել է: Ընդհանրապես նրանց համար քննարկման թեմա չէ, որ Տիգրանը կարող է առնչություն ունենալ այդ գործին: Ավելին, հիմա ավելի հաճախ են հանդիպում եւ զրուցում, քան նախկինում, որովհետեւ մեկը անդառնալի կորուստ ունի, մյուսն էլ անհայտ պատճառներով հայտնվել է անազատության մեջ»,- պատմել էր պաշտպանը: Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել, որ Արթուր Սաֆարյանի հարազատները համոզված են, որ իրական մեղավորները ազատության մեջ են, ասել էր. «Ես Տիգրան Ասատրյանի մասով կարող եմ ասել, որ այդպես է»:

Նմանատիպ նյութեր