211652_close_icon

Մոտ մեկ ամիս է, ինչ Երևան քաղաքում էլեկտրոնային չվացուցակները չեն գործում․ ՀԺ

views-count1910 դիտում article-date 09:29 18-04-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Երևան քաղաքում էլեկտրոնային չվացուցակները, որոնք ցույց են տալիս երթուղիների կանգառ ժամանման պարբերականությունը, չեն գործում։ Հիշեցնենք, որ դրանք գործարկվել էին դեռևս անցյալ տարի։ Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ Երևանում այժմ տեղադրվում են նոր 30 չվացուցակներ, ինչի հետևանքով կատարվում են կապուղիների վերախմբավորում ու կարգավորում, որի հետևանքով էլ առաջացել են խնդիրներ։ Այս պահին կատարվում են վերականգնման աշխատանքներ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր