Մարիուպոլում զինորականների կողմից հրաձգություն է իրականացվել․ տեսանյութ
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում զինվորական ստորաբաժանման տարածքից կրակ է արձակվել քաղաքացիների ուղղությամբ։ Նրանք փորձում էին զինվորականների հետ բանակցություններ վարել, սակայն այդ ամենը հրաձգությամբ ավարտվեց։ Ըստ նախնական տվյալների՝ գրանցվել է 1 զոհ, 12 վիրավոր։ Այս մասին հայտնում է Vesti.ru֊ն։
Երեկոյան մոտ ժամը 23։00֊ին մի քանի հարյուր ֆեդերալիզացման կողմնակիցներ մոտեցել են զինվորական ստորբաժանման դարպասների մոտ, սակայն հրամանատարը հրաժարվել է մարդկանց հետ խոսել, դրա փոխարեն նրանց նկատմամբ կրակ են արձակել։