7714 դիտում
09:22 17-04-2014
ՕԵԿ քաղխորհրդի «միաձայն» որոշումն ընդունվել է կիսաձայն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՕԵԿ գրասենյակոմ տված ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումը ՕԵԿ քաղխորհրդում ընդունվել է միաձայն։ Սակայն դա իրականում այդքան էլ այդպես չէ։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկվա նիստին նախարարներ Ա. Երիցյանը, Ս. Թադևոսյանը և Ս. Կարապետյանը չեն մասնակցել, հենց սկզբում դիմում են գրել ու հեռացել կուսակցությունից։ Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն էլ Հայաստանում չէ։ Երեկ ողջ օրվա ընթացքում ։
«Ժողովուրդ»-ը զանգահարում էր նրան, սակայն միայն օրվա վերջում հաջողվեց խոսել։ Բոթոյանի խոքերով՝ ինքը չի մասնակցել որևէ նիստի և ոչնչից տեղյակ չէ։
Այսպիսով, ՕԵԿ քաղխորհրդի «միաձայն» որոշումն ընդունվել է կիսաձայն՝ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, Լ. Դոխոլյանի, Մ. Շահգելդյանի և Բաղդասարյանի մասնակցությամբ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2137 դիտում
09:19 06-03-2014
ՕԵԿ քաղխորհրդի անդամների և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել․ Ժողովուրդ
1782 դիտում
10:05 05-03-2014
«Օջախ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՕԵԿ քաղխորհրդի «նիստ-ճաշը»․ Հրապարակ
1526 դիտում
22:18 16-04-2014
Ի՞նչ է որոշել ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստում
Այս բաժնից
1873 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4876 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են