211652_close_icon
views-count1359 դիտում article-date 10:05 05-03-2014

«Օջախ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ՕԵԿ քաղխորհրդի «նիստ-ճաշը»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախորդ օրը «Օջախ» ռեստորանային համալիրում, «մտերմիկ միջավայրում», Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՕԵԿ քաղխորհրդի «նիստ-ճաշը», որի ընթացքում խոսվել է գլոբալ, ներքաղաքական բոլոր հարցերից։ 5 ժամ տևած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը մանրամասն անդրադարձ է կատարել երկրի գլխավոր խնդիրներին, կարևորել դրանք թիմային համատեղ աշխատանքով լուծելու «պահը», հորդորել, որպես «վստահելի գործընկեր», էլ ավելի կազմակերպված աշխատել այդ ուղղությամբ, որովհետև «երկար ճանապարհ ունենք միասին անցնելու»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր