1454 դիտում
23:46 16-04-2014
Հեռուստալեզու. Հայոց ոսկեղենի՞կ, թե՞ պիժոնալեզու. տեսանյութ
Լեզվաբանները Աճառյանի հարկի տակ` նրա անունը կրող Լեզվի պետական ինստիտուտում, նրա նկարի մոտ ու նրա սկզբունքերին հավատարիմ որոշել են լեզվի հարցը լուրջ դնել հեռուսատեսության առաջ: Ինչ կմտածեր Աճառյանը, եթե լսեր ժամանակակից հեռուստատեսության լեզուն` լեզվաբանները բարձրաձայն ամաչում են ասել: Հոգնակի-եզակի, ածական-գոյական, ամբողջը խառնել են իրար զայրանում են լեզվաբանները: Այդ ո՞ւմ են զարմացնում ժարգոնով և օտարածին բառերով հռետորական հարց են տալիս լեզվի գիտակները: Լեզուն հայերեն չէ, լեզվի կիրառողները հայախոս չեն: Իսկ ուր մնաց պատասխանատվությունը: Արտասանությունն ու շեշտադրումները զայրացնում են լեզվաբանին: Ամերիկացի՞ եք, թե՞ անգլերեն եք խոսում: Հարցը դարձյալ հռետորական է: Լեզվաբանները պնդում են հեռուստաեթերի մի մասը անգրագիտություն է, մյուսը` օտարաբանություն, երրորդը` գողականություն: Մտել են եթեր դուրս չեն գալիս, ժամանակակից երևալու համար էլ ձեռքերը գրպանն են դնում` պիժոնություն է, կասեին ԽՍՀՄ-ում:
Ասացին, խոսեցին լիցքաթափվեցին: Հետո բարեկամաբար ձեռք մեկնեցին. պատրաստ են բոլոր հեռուստալրագրողներին անվճար խորհուրդներ տալ և սեմինարիներ անցկացնել: Առաջիկայում էլ կհրապարակեն ուղեցույց` սխալների ուղղման համար:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26263]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1710 դիտում
19:29 26-08-2014
Փողի և ոսկեղենի գողը ծանոթ մարդ էր, հարևան. տեսանյութ
5025 դիտում
12:59 13-02-2016
Ոստիկանները բացահայտեցին 10 միլիոնի ոսկեղենի գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
322 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
451 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
868 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը