971 դիտում
22:02 16-04-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել մարզերի խնդիրներին նվիրված խորհրդակցություն
Ապրիլի 16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել մարզերի խնդիրներին նվիրված խորհրդակցություն:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մեծ ակնկալիք ունի մարզպետներից՝ կառավարության տարբեր ծրագրեր հաջողությամբ իրականացնելու գործում: «Մարզերը մեզ համար ունեն մեծ կարևորություն և այստեղ միասին ունենք մեծ աշխատանք իրականացնելու: Որպես վարչապետ լինելու եմ ձեր կողքին, յուրաքանչյուր հարց գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում: Պետք է կայացնենք ոչ ստանդարտ որոշումներ, գնահատենք լավը, իսկ վատը քննադատենք»,- դիմելով մարզպետներին՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը վարչապետին է զեկուցել ՀՀ կառավարության կողմից մարզերում իրականացվող ծրագրերի մասին: Մասնավորապես, մանրամասն ներկայացվել են 2014 թվականի մարտին ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: Շեշտվել է, որ կառավարության օժանդակության ծրագրերից օգտվող տնտեսությունների ցուցակներն առաջիկայում պետք է հրապարակվեն մարզպետարանների կայքէջերում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մարզպետներին մանրամասն ուսումնասիրել տնտեսությունների կրած վնասը՝ անհատական կարգով օժանդակություն ցուցաբերելու համար:
Վարչապետին տեղեկացվել է նաև, որ ընթացիկ տարում բոլոր մարզերում տեղադրվել են 80 հակակարկտային կայաններ, որոնք գործելու են Արտակարգ իրավիճակների նախարարության միասնական կառավարման համակարգի ներքո:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցությանը, մասնավորապես, պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի տրամադրման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:
Անդրադառնալով մարզերում կառավարության կողմից իրականացվող 5-րդ հրատապ ծրագրին՝ Արմեն Գևորգյանը նշել է, որ մարզերում տարբեր ոլորտներում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 442 ծրագիր՝ բնակֆոնդի արդիականացման, բնակարանաշինության, նախադպրոցական հասատատությունների վերանորոգման, ջրամատակարարման, մշակույթի օբյեկտների կառուցման և այլ ուղղություններով:
Վարչապետը պահանջել է իրավասու մարմիններից՝ բոլոր ծրագրերով անվերապահորեն ապահովել աշխատանքների բարձր որակ և նշել, որ այդ հարցը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
18:53 05-12-2014
Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն
4097 դիտում
09:43 25-10-2014
Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտությունը. ՀԺ
Այս բաժնից
1189 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1216 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
940 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան