211652_close_icon
views-count1441 դիտում article-date 21:45 16-04-2014

Այն, ինչն այստեղ խոսում եք՝ այնտեղ լսվում է

Երկար ժամանակ մարդկանցից հեռու ապրող ուսուցիչն ու իր աշակերտներն իջնում են քաղաք: Աշակերտները, տեսնելով հեռախոսով խոսող մարդկանց, հարցնում են ուսուցչին. «Ուսուցիչ դու ասում ես, թե աշխարհում ամեն ինչից կարելի է դաս քաղել: Այդ դեպքում ի՞նչ է սովորեցնում հեռախոսը»: Եվ ուսուցիչը պատասխանում է. «Հեռախոսը մեզ սովորեցնում է, որ ինչն այստեղ խոսում եք, այնտեղ լսվում է»: Հեռախոսային գաղտնալսումները ցնցող տպավորություն են թողնում: Մարդկանց սարսափեցնում է միտքն անգամ, որ իր հեռախոսը կարող են գաղտնալսել: Հատուկ ծառայությունները մարդկային այդ թուլությունն օգտագործում են մարդուն հոգեբանորեն ճնշելու, շանտաժի ենթարկելու, հավաքագրելու գործիք: Գաղտնալումների դեմ պայքարելն անօգուտ է, որովհետև հատուկ ծառայությունը, ոստիկանությունը, դատախազությունը, ինչպես նաև մասնավոր խուզարկուն գաղտնալսումներն օգտագործում են իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար: Եվ ինչքան շատանում են գաղտնի խորհրդակցությունները, գաղտնի կազմակերպությունները, գաղտնի հարաբերություններն ու նախաձեռնությունները, այնքան ավելի է կարևորվում գաղտնալսումը՝ որպես այդ փակ համակարգերը հասկանալու և դրանց համարժեք վերաբերվելու գործիք: Սակայն եթե յուրաքանչյուրն իր խոսքն արժևորի, և դրան վերաբերվի բացարձակ պատասխանատվությամբ, ապա գաղտնի խոսակցությունը կդառնա անիմաստ, և բնականաբար, անիմաստ կդառնա նաև այդ խոսակցությունը գաղտնալսելը: Այսինքն լավ կլինի, որ մարդը վերջապես հասկանա, որ այն ինչն այստեղ խոսում է, այնտեղ՝ Երկնքում լսվում է: Իսկ եթե Ձեր խոսքը լսվում է, ապա այն արդեն գաղտնիք չէ: Եվ եթե գաղտնիք չէ, ապա իմաստ չունի այն գաղտնի պահել մարդկանցից, հատկապես նրանցից, ում հետքրքրում է, թե ինչ եք խոսում: Գաղտնապահությունը տարածված էր միջնադարում, միաբանությունների, գաղտնի օթյակների ժամանակներում, երբ հեղինակությունները պարտադիր պարուրված էին խորհրդավորության քողով: Նրանց մեծ մասն իրենց մասին լեգենդ էին հորինում և դրանով կարողանում կառավարել մարդկանց տրամադրությունները: Գաղտնապահությունն արդարացված էր նաև այն պատճառով, որ մարդիկ հավասար չէին, ժողովուրդը բաժանված էր մարդկային կաստաների, տեսակների: Մարդկային մի տեսակի ներկայացուցիչն իրենից ցածր տեսակի մարդուն թույլ չէր տալիս լսել իր խոսակցությունը: Իսկ իրենից բարձր տեսակի մարդկանց խոսակցությունը լսելը համարվում էր ոչ կոռեկտ: 21-րդ դարում այդպիսի սոցիալական բաժանումներ չկան: Մարդիկ չեն բաժանվում տեսակների և բոլորը հավասար են: Եվ քանի որ բոլոր մարդիկ հավասար են, ապա գաղտնապահությունն ու խորհրդավորությունը գնահատվում են որպես հասարակական նորմի խախտում և վիրավորական երևույթ: Ավելին, հավասարությունը որպես արժեք կարևորող մարդիկ իրենց պարտքն են համարում ապահովել իրենց գործունեության թափանցիկությունը: Օրինակ, երբ քաղաքական գործիչը պատասխանատու հանդիպումներ է ունենում, ապա այդ մասին պարտավոր է տեղեկություն տարածել: Սա ընդունված նորմ է ամբողջ աշխարհում: Հակառակ դեպքում գործիչն արագ կորցնում է իր հանրային վստահությունն ու դառնում դիակ: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր