211652_close_icon
views-count1058 դիտում article-date 20:28 15-04-2014

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ

Ապրիլի 15-ին Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ` «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: Տիկին Նաղդալյանը կարեւորեց կանանց դերը տեղական ինքնակառավարման մարմիններում եւ պետական կառավարման բոլոր մակարդակներում: Նշելով, որ համայնքների կայացման եւ զարգացման գործում շատ մեծ է ավագանու դերը, տիկին Նաղդալյանը կարեւորեց կանանց դերն ու մասնակցությունը: Համալսարանական կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը փաստեց, որ Կանանց լիդերության դպրոցը տալիս է քաղաքական, իրավական, տնտեսական գիտելիքներ, ինչը կօգնի կանանց հասարակական գործունեություն ծավալելու, ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու: Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահը շրջանավարտներին հանձնեցին Կանանց լիդերության դպրոցի ավարտական վկայականները:

Նմանատիպ նյութեր