15218 դիտում
10:04 15-04-2014
Ըստ Սահմանադրության՝ Աժ նախագահը կարող է նաև պատգամավոր չլինել․ Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը գրում է․ «Ըստ ընթացակարգի, Աժ-ն կարող է առանց ղեկավարի աշխատել մեկ տարի և ավելի։ Այսինքն, այս քառօրյայում հարցը կարող է ընդգրկվել օրակարգ, բայց քառօրյայից քառօրյա հետաձգվել։
Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, 79-րդ հոդվածի համաձայն, Աժ նախագահը կարող է նաև պատգամավոր չլինել, քանի որ հստակ արձանագրված է. «Աժ պատգամավորների թվի մեծամասնությամբ ընտրվում է Աժ նախագահը»։ Ոչ մի խոսք այն մասին, որ նա պետք է պատգամավոր լինի։ Այս դրույթը պետք է ուշադրության արժանացնի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը և պարզորոշ սահմանի երկրի երկրորդ դեմքի ընտրության կարգը։
Բարեբախտաբար, իրավիճակը փրկում է Աժ կանոնակարգ-օրենքը, որի 17-րդ հոդվածը փաստում է, որ Աժ նախագահը պետք է առաջադրվի պատգամավորների կազմից։ Սակայն սա չի փոխում մայր օրենքում առկա առաջին հայացքից փոքր, բայց իրականում սողանցք պարունակող օրենքի դրույթը, և, տարընթերցման պարագայում, Աժ նախագահ կարող է դառնալ Աժ-ի հետ ոչ մի առնչություն չունեցող անձը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1528 դիտում
10:35 17-06-2014
ԱԺ-ն ռեստորան չէ, բնականաբար նաև գիշերային ակումբ չէ, և որոշակի նորմեր պետք է գործեն․ Իրատես de facto
1648 դիտում
10:33 12-06-2015
Իր «արտադրած» վիսկին սպառող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը «ծավալվել» է նաև պարսից կողմերում. Իրատես de facto
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»