Արտակարգ իրավիճակ ոստիկանության զորքերում. մանուկները «գրավել» էին այն
Այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության 96-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամաս էին այցելել Երեվանի թիվ 43, 51, 181 և Էջմիածնի թիվ 9 դպրոցների տարբեր դասարանների շուրջ 100 աշակերտներ: Այցը նախաձեռնել էր զորամասի հրամանատար գնդապետ Գ. Գրիգորյանը:
Երեխաներին ողջունեց գնդի հրամանատարը և զորամասի անձնակազմի հետ միասին երեխաները ծաղիկներ խոնարհեցին զորամասի զոհված զինծառայողների անունը հավերժացնող հուշահամալիրին: Ի պատիվ երեխաների այցի՝ շարահրապարակում զորամասի պայմանագրային զինծառայողների կողմից անցկացվեց ինքնապաշտպանական վարժությունների ցուցադրական պարապմունք:
Այնուհետև երեխաները ծանոթացան զենքի տարատեսակների հետ: Երեխաները, ի կատարումն իրենց մանկական երազանքների, մեծ հույսով ու հավատով մոմեր վառեցին զորամասի եկեղեցում: Այդ ընթացքում պտտաձողի վրա կրտսեր սերժանտ Սարադյան Ռոմանը կատարեց 1001 պտույտ: Զորամասի հրամանատար գնդապետ Գ. Գրիգորյանի նախաձեռնությամբ զորամասի ճաշարանում երեխաներին հրամցվեց մատաղ:
Որից հետո երեխաները զինծառայողների ուղեկցությամբ մասնակցեցին զորամասի գեղարվեստական ինքնագործունեության խմբի կողմից կազմակերպված համերգային ծրագրին: