211652_close_icon
views-count1572 դիտում article-date 19:31 14-04-2014

Հայ ծանրորդները հավասարակշիռ ելույթներ ունեցան

Թել Ավիվից երեկ երեկոյան լավ տրամադրությամբ հայրենիք վերադարձան Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի ծանրորդները : Վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի հաշվեկշռին գրանցվեց յոթ մեդալ, իսկ միավորների հաշվարկով թիմը գրավեց չորրորդ պատվավոր տեղը , հայտնում է ՀԱՕԿ -ի պաշտոնական կայքը: Ապրիլի 12 –ին ` Եվրոպայի առաջնության վերջին օրը , իրենց հարաբերությունները որոշեցին գերծանրքաշայինները : Քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը պոկեց 102 կգ , հրեց 130 կգ և երկամարտի 232 կգ արդյունքով ճանաչվեց հինգերորդը : Հաղթեց ՌԴ ներկայացուցիչ Տատյանա Կաշիրինան ` 323 կգ / 143 կգ + 180 կգ / : Փաստորեն այս անգամ մեր մարզուհիներն անմասն մնացին խաղարկված մեդալներից : Տղամարդկանց պայքարում գյումրեցի Հայկ Հակոբյանը 380 կգ–ով / 173 կգ + 207 կգ / զբաղեցրեց 11 –րդ հորզոնականը : Մարզասերներին հաճելիորեն զարմացրեց արարատցի 24 –ամյա Ռուբեն Ալեքսանյանը : Դժվար էր հավատալ , որ վնասվածքներից հետո աշխարհի , Եվրոպայի պատանեկան առաջնությունների բազմակի հաղթողը և Եվրոպայի մեծահասակների նախկին փոխչեմպիոնը կձերբազատվի վնասվածքներից , կվերականգնի մարտական որակները և չեմպիոնության համար իսկական «պատերազմ» կհայտարարի մրցակիցներին : Եվ նա կարող էր առաջինը դառնալ , եթե կքանիստ դիրքից բավական հեշտությամբ կանգնելուց հետո , 251 կգ կշռող ծանրաձողը չհպեր քներակին , չկորցներ զգոնությունն ու հավասարակշռությունը : Բայց , մինչ այդ նրա սանձած 436 կգ – ի / 190 կգ + 246 կգ / շնորհիվ մեր հերկուլեսը տիրացավ արծաթե պարգևների ` երկամարտում և հրումում : Ռուբենը հաջողության աստիճաններով վեր է բարձրանում նաև իր անսահման բարության շնորհիվ : Հաճելի էր տեսնել , երբ նա ջերմորեն շնորհավորեց իր ռուս մրցակցին ` Ալեքսեյ Լովչևին ,ով չեմպիոն էր դարձել 457 կգ / 205 կգ + 252 կգ / արդյունքով : Երրորդը գերմանացի Ալմիր Վելագիչն էր ` 423 կգ / 191 կգ + 232 կգ / : Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է մեդալակիրներին , միավորներ վաստակած նրանց թիմակիցներին , մարզիչներին և հաջողություն ակնկալում նոյեմբերի 1 – 9 –ը Ալմաթիում կայանալիք աշխարհի առաջնությունում , որը կանցկացվի օլիմպիական –վարկանիշայինի նշանաբանով :

Նմանատիպ նյութեր