Սոչի-2014. հայ դահուկավազորդները անհաջող ելույթներ ունեցան
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում սկիատլոնի 30 կմ դահուկավազքում իրենց ելույթները ավարտեցին Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները: Սերգեյ Միքայելյանն ` 1.13.16 արդյունքով եզրագիծը հատեց 46-րդ տեղով, իսկ Արթուր Յեղոյանը` 1.17.44 ցուցանիշով զբաղեցրեց 63-րդ տեղը:
Ոսկե մեդալակիր դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնիան, ով իր կարիերայի ընթացքում երկրոդ անգամ հռչակվեց Օլիմպիական չեմպիոն:
Դահուկավազք.սկիատլոն. 30 կմ
1. Դարիո Կոլոնիա (Շվեյցարիա)`1:08.15,4.
2. Մարկուս Հելլներ (Շվեդիա) ` +0,4.
3.Մարտին Յոնսրուդ Սունդբյու (Նորվեգիա) ` +1,4.


