Խեդիրան մարզվել է ընդհանուր խմբի հետ
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան 6 ամսյա դադարից հետո վերսկսել է մարզումները «Ռեալ»-ի ընդհանուր խմբի հետ: Հիշեցնենք, որ Ֆուտբոլիստը Իտալիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ կտրել էր ծնկի խաչաձև կապանները:
«Ռեալ»-ի այսօրվա մարզումը բաց է թողել Կրիշտիանու Ռոնալդուն, ով դեռ շարունակում է ապաքինվել է մկանային վնասվածքից , որը ստացել էր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Բորուսիա»-ի հետ կայացած առաջին խաղի ժամանակ: