Օզբիլիսը մարզվել է ընդհանուր խմբի հետ
Ռուսաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական խաղից առաջ Հայաստանի հավաքականը, այսօր Կրասնոդարում մարզում է անցկացրել: Ընդհանուր խմբի հետ լիարժեք մարզվել է նաև թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը թեթևակի վնասվածք ունի և այդ պատճառով կարող է բաց թողնել մարտի 5-ին կայանալիք հանդիպումը: