Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
[img]/ups/images/0153791001397416188743051.jpg[/img]
Երևանում ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
[img]/ups/images/0972456001397416186676019.jpg[/img]
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն