1285 դիտում
17:17 13-04-2014
Գյումրիի նկարչական դպրոցը շարունակում է դեգերել. տեսանյութ
Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաների համար թղթի վրա լույս ու ստվեր ստանալը շատ բարդ է: Դպրոցի շենքային պայմանները հարմարեցված չեն մասնագիտական կրթության համար:
90-ամյա դպրոցն առանձին շենք չի ունեցել: Մինչև 88-ի երկրաշարժը տարբեր շենքերում է գործել, հետո` վագոն-տնակներում, և արդեն տասը տարի` Թումանյանի անվան գրադարանի 3 սենյակներում: Դպրոցի տնօրենն ասում է` Գյումրիի քաղաքապետարանին մշտապես առաջարկել են գրադարանի շենքը դպրոցին հատկացնել, իսկ գրադարանը տեղափոխել մարզային գրադարանի շենք:
Հայաստանի նկարիչների միությունը փետրվարին Գյումրիի քաղաքապետին առաջարկել է դպրոցին տրամադրել Ջիվանու 91 հասցեի օտարված շենքը: Մերկուրովի դպորցը մի ժամանակ հենց այստեղ է եղել: Գյումրիի քաղաքապետն առաջարկn ընդունել է, և դիմումը ուղարկել Շիրակի մարզպետին` կառավարությանը նախագիծ ներկայացնելու համար: Մինչև դպրոցին շենք հատկացնելու հարցը կհասնի գործադիրին, դպրոցի տնօրինությունն օրենսդիր իշխանությանն էր օգնության խնդրանքով դիմել: Աժ-ում բացվեց ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ստացված հասույթի մի մասը` Գյումրիի միակ նկարչական դպրոցին փոխանցելու նպատակով վաճառվեց ընդամենը 3 նկար, երկուսի գնորդները պատգամավորներ էին, մեկը` Աժ աշխատակից:
Աղբյուր՝ [url=armnewstv.am ]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2669 դիտում
20:27 20-03-2015
Նոր Նորքի թիվ 135 հիմնական դպրոցը եւ Վահագնաձորի դպրոցը համագործակցում են
Այս բաժնից
526 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
700 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
676 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան