3075 դիտում
16:41 13-04-2014
Ներկայիս նախարարներից ոմանք նոր կառավարությունում չեն լինի. Շարմազանով
Նոր վարչապետին Նախագահի գլխավորությամբ տրվել է մեծ ազատություն, որ իրականացնի ազատ կադրային քաղաքականություն, այս մասին ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնեց Էդուարդ Շարմազանովը:
«Ընտրությունը պետք է կատարվի ոչ միայն կուսակցական պատկանելությունից ելնելով, այլև պրոֆեսիոնալ կադրեր պետք է ընտրվեն, այսինքն չի կարելի ընտրել բարեկամ, քավոր-սանիկ, խնամի»,-նշեց Է. Շարմազանովը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ եթե ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմի, արդյոք չի ստացվի որ խնամիական հարաբերությունները իրենց դերը կունենան էդվարդ Շարմազանովը արձագանքեց. «Ես խոսում եմ քաղաքական կատեգորիաների մասին, Կեսարն էլ էր Պոմպեոսի խնամին, հետո ի՞նչ», ինչ վերաբերում է հարցին, թե շատ նախարաներ նոր կառավարությունում չե՞ն լինի նշեց , որ նոր կառավարությունում նոր դեմքեր էլ կլինեն:
Շարմազանովը նաև հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը մեծ պատասխանատվությամբ է ստանձնել նոր պաշտոնը, իսկ Տիգրան Սարգսյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի :
Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերում չեն քննարկել նոր ԱԺ նախագահի անունը, նշելով որ ապրիլի 28-ին տեղի է ունենալու ԱԺ լիագումար նիստը և քնարկելու են այդ հարցը:
Նմանատիպ նյութեր
2778 դիտում
14:48 06-12-2015
Ոմանք «Այո» են ասում, ոմանք` «Ոչ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռած քվեաթերթիկը գցեց քվեատուփը
3210 դիտում
15:04 29-06-2016
Ոմանք աղջիկ են առեւանգում, ոմանք` տղա Ռոբերտը մի խումբ անձանց հետ առեւանգել է Վահրամին
15202 դիտում
09:02 28-07-2016
Ոմանք շարունակում են «թիթեռ նկարել», ոմանք էլ պատրաստ են «թիթեռ նկարող» դառնալ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
667 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
886 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
595 դիտում
18:24 21-01-2025
Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն