Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Սուրեն Խաչատրյանը և այլք ասելիք չունեին
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/10775/] տեղեկացրել էր[/url] SHAMSHYAN.com-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր մեկնարկել էր ԳՄ նիստը:
Լրագրողների հետ կարճատև զրույցի ժամանակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի անունը պարզ կդառնա այսօր:
Այս պահին ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցելու համար գրասենյակ են ժամանում խորհրդի անդամները:
Նիստին մասնակցելու ժամանող՝ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մարզպետները և նախարարները հրաժարվում էին լրագրողների հարցերին պատասխանել:
Լրագրողների հարցերին շարտ կարճ պատասխանեց ԵԿՄնախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, ով ասեց, որ ոչինչից տեղյակ չէ, քանի որ երեկ է վերադարձել Ֆրանսիայից:
«Ես բան չգիտեմ, որ իմանայի, կասեի»,- նշեց Մանվել Գրիգորյանը և սահմանափակելով շտապեց ներս: