Ծանրամարտ. Ռուբեն Ալեքսանյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Թել Ավիվում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ ավարտվեց տղամարդկանց գերծանր քաշային կարգի մրցումները, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Ռուբեն Ալեքսանյանը:
Հրում վարժությունում հայ մարզիկը գրանցեց 246 կգ արդյունք և փոքր արծաթե մեդալ նվաճեց: Մեր մարզիկը երկամարտում ցուցադրեց 436 կգ և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: