«Արարատ»-ը հաղթեց «Փյունիկ»-ին և լուրջ քայլ կատարեց դեպի չեմպիոնություն
Հայաստանի Բարձրագույն խմբի 21-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Արարատ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Փյունիկ»-ի նկատմամբ և լուրջ քայլ կատարեց դեպի չեմպիոնություն: Խաղի ելքը վճռեց 2-րդ րոպեին Դավիթ Գրիգորյանի խփած միակ գոլը:
«Արարատ»-ը վաստակեց 42 միավոր և շարունակում է 8 միավորովգերազացնել 2-3 տեղերը զբաղեցնող «Շիրակ»-ին և «Բանանց»-ին: Ինչ վերաբերվում է «Փյունիկ»-ին, ապա Սարգիս Հովսեփյանի սաները 27 միավորով զբաղեցնում են 5-րդ տեղը: