211652_close_icon
views-count1122 դիտում article-date 17:55 12-04-2014

Շաբաթօրյակ` վարչական շրջաններում. ֆոտոշարք

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից կանաչապատ տարածքում շաբաթօրյակ էր թանգարանի աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի, «Երևաննախագծի» աշխատակիցների ու դպրոցականների մասնակցությամբ։ Էրեբունի վարչական շրջանի մի շարք պուրակներում, բակային ու կանաչ տարածքներում, այդ թվում և դպրոցների ու բուժհաստատությունների բակերում, շաբաթօրյակից բացի նաև ծառատունկ էր։ Ընդորում, մասնակցել են ինչպես համայնքային, պետական, այնպես էլ մասնավոր հիմնարկները։ Էրեբունի վարչական շրջանում՝ Մանկական զբոսայգում, Ազատամարտիկների 5-րդ նրբանցքի պուրակում, Տիգրան Մեծի փողոցում և այլուր ապրիլի 12-ի ծառատունկին 800 ծառ է տնկվել, որից 100-ը՝ պտղատու և 300 թուփ։ «Հաղթանակ» զբոսայգու ծառատունկին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին օգնել են բժշկական քոլեջի ուսանողները և այլ երիտասարդներ, լվացել են նաև զբոսայգու արձանները։ Կանաչ տարածքները մաքրելուց և աղբը հավաքելուց հետո շաբաթօրյակի մասնակիցները ձեռնամուխ են եղել ծառատունկին։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին շաբաթօրյակի ու ծառատունկի ժամանակ օգնել են նաև զինծառայողները։ Թե՛ Էրեբունի վարչական շրջանում, և թե՛ Քանաքեռ-Զեյթունում, ինչպեսև վարչական բոլոր շրջաններում, շաբաթօրյակին ու ծառատունկին մասնակցել ու աշխատանքներին հետևել են վարչական շրջանների ղեկավարները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր