Աջարիայի հայ համայնքի ֆուտբոլիստներին հյուրընկալեց Վանաձորի քաղաքապետը. ֆոտոշարք
Վանաձորի և Բաթումիի քույր քաղաքների համագործակցության շրջանակներում երկօրյա այցով Վանաձոր է ժամանել Բաթումիի հայ համայնքի պատվիրակությունը` Աջարիայի Հայերի միության նախագահ Գրիգորի Վարդանյանի գլխավորությամբ:
Այս բարեկամական այցը նաև սպորտային ուղղվածություն ուներ , քանի որ պատվիրակության կազմում ժամանել էր հայ համայնքի ֆուտբոլային թիմը: Ապրիլի 12-ին Բաթումիի հայ համայնքի պատվիրակությանը, մարզիկներին հյուրընկալեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Մեր հայրենակից ֆուտբոլիստները երկու մարզում կանցկացնեն Վանաձորի սպորտի պալատում , ինչպես նաև իրենց ուժերը կչափեն Վանաձորի ֆուտբոլային թիմի հետ: Աջարիայից ժամանած մեր հյուրերը կծանոթանան նաև Վանաձորի տեսարժան վայրերին, կհանդիպեն իրենց հասակակից երիտասարդների հետ: