Հորդառատ անձրևների պատճառով կտրվել է Աջարիայի Սիմոնեթի գյուղի կապն արտաքին աշխարհի հետ
                        Սեպտեմբերի 20-ից Աջարիայում տեղացող հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, որոնք իրենց հերթին ավտոճանապարհի վրա սողանքներ են առաջացրել, հաղորդում է Georgia Online-ը:
Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների վարչության տարածած հայտարարության մեջ ասված է, որ մեծապես տուժել են Սիմոնեթի գյուղի բնակիչները, որտեղ ապրում է 80 ընտանիք: Հունից դուրս է եկել նաև գյուղի մոտով հոսող գետը, ինչի պատճառով դադարեցվել է գյուղին էլեկտրաէներգիայի մատակարարումը: 
Ներկա պահին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության աշխատակիցները նշված շրջանում ավտոճանապարհների մաքրման աշխատանքներ են կատարում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

