13430 դիտում
11:30 12-04-2014
Քեսաբում իրադրությունը վերահսկվում է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը գտնվում է Սիրիայում՝ քեսաբահայերին պաշտպանելու նպատակով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ պատգամավորն ասել է, որ իրադրությունը վերահսկվում է. «Հիմա 28 հայերից մոտ 20-ին տեղափոխել են Թուրքիայի տարածք, իսկ 8 հոգին անհայտ կորած է: Կոտորած, մորթել և այլ նման բաներ չեն եղել: Ցավոք սրտի, այստեղ մի թերություն կա, տեղական համայնքի իշխանությունները վախեցած են և զենքով պաշտպանվելը սխալ են համարում»:
Ըստ Վահան Բադասյանի՝ իրեն ցավ է պատճառել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերը, թե ուրիշ երկրների միջև տեղի ունեցող վեճերին մենք չպետք է խառնվենք:
«Բայց խոսքը ուրիշ երկրների մասին չէ, խոսքը հազարավոր քեսաբցիներին է վերաբերում, այստեղ ցեղասպանության իրագործման հարց կա: Եթե ողջ լիներ Դրոն, Գարեգին Նժդեհը, այդպիսի դաշնակցականին կգնդակահարեին: Ես զարմանում եմ՝ ինչ վիճակի է հասել մեր ավանդական կուսակցությունը: Ցավ եմ ապրում: Չեմ ընդունում այն տեսակետը, թե սա մեր գործը չէ, սա ուրիշ երկրների գործն է»,- ասել է Արցախի խորհրդարանի պատգամավորը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3311 դիտում
09:01 07-05-2020
Ինչու չեն վերահսկվում դիմակների գները և որակը. ինչով է զբաղված ՏՄՊՊՀ-ն. «Ժողովուրդ»
2839 դիտում
19:17 25-03-2014
Մայր Աթոռը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների ահաբեկչական գործողությունները
Այս բաժնից
1564 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1870 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2260 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am