19308 դիտում
10:15 12-04-2014
Սերժ Սարգսյանն արդեն ունի վարչապետի ընդունելի թեկնածու․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության նիստից հետո էլ չհստակեցվեց, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, սակայն, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն արդեն իսկ ունի ֆավորիտ թեկնածու:
«Ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Կարեն Կարապետյանի` Գազի Կարենի վրա: Ենթադրվում է, որ կիրակի կեսօրին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո կհնչի հենց նրա անունը:
Կարեն Կարապետյանը ընդունելի թեկնածու է Ռուսաստանի համար, որով էլ հաստատվում են այն պնդումները, թե ՀՀ նոր վարչապետը նշանակվելու է Ռուսաստանի կողմից: Կարեն Կարապետյանը, թերևս, ամենահարմար պաշտոնյան է, որը Ռուսաստանի թելադրմամբ հաջողությամբ ավարտին կհասցնի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը:
Բացի այդ, նա անկուսակցական է: Այդ իմաստով էլ հաստատվում է վարչապետի հրաժարականից հետո Էդուարդ Շարմազանովի այն պնդումը, թե հաջորդ վարչապետը կարող է և չլինել ՀՀԿ-ական»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2637 դիտում
11:16 05-04-2014
ՀՀ վարչապետի՝ բոլորի կողմից ընդունելի թեկնածուն Քիմ Քարդաշյանն է. Հրապարակ
Այս բաժնից
1564 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1870 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2260 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am