211652_close_icon
views-count2211 դիտում article-date 11:16 05-04-2014

ՀՀ վարչապետի՝ բոլորի կողմից ընդունելի թեկնածուն Քիմ Քարդաշյանն է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. « Այս պահին ՀՀ վարչապետի՝ բոլորի կողմից ընդունելի թեկնածուն Քիմ Քարդաշյանն է: «Սա մի ընդունեք որպես կատակ: Շրջանառվող անունները, իսկ դրանք տասնյակներով են, այնքան են կռվել իրար հետ, որ եթե հրեշտակի թևերով էլ գան, չեն կարող մեկը մյուսի համար ընդունելի լինել: Եվ ահա, որպեսզի ինչուներն ու հարցադրումները դուրս գան մեջտեղից, որոշեցինք հանդես գալ առաջարկելով Քիմ Քարդաշյանին բերել վարչապետ: Նախ` լիքը փող ունի (ինչո՞վ է պակաս Իվանիշվիլուց), և ապա ո՞ր նախարարին մի հատ ժպտա, որ սա աստղերը չիջեցնի երկնքից, ո՞ր օլիգարխին աչքով անի, որ նա իր մուծելիք հարկերը չկրկնապատկի, Հայաստանի ո՞ր մարզ գնա, որ քար ու քռի միջին աղբյուր չբխի, ի՞նչ Պուտին, ի՞նչ Մեդվեդև կդիմակայեն նրա աչքերի կայծակներին: Այնպես որ, մեզ սկզբում պետք է հարմարվել Քարդաշյանի ներկայությանը, հետո ամեն ինչ լավ կլինի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր