211652_close_icon
views-count1075 դիտում article-date 13:58 16-03-2015

Հայ սկաուտները հարգեցին Սողոմոն Թեհլերյանի հիշատակը. լուսանկարներ

Մարտի 15-ին ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության և «Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Աջափնյակ համայնքում գտնվող Սողոմոն Թեհլերյանի կիսանդրու աջև տեղի ունեցավ հայ վրիժառուին նվիրված հանդիսավոր արարողություն: Մասնակիցները ծաղկեպսակ դրեցին հայ հերոսի կիսանդրու առջև: Այնուհետև ներկաների օրվա խորհուրդը ներկայացրեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ, պատմաբան Խաչատուր Ստեփանյանը: Վերջինս նշեց, որ Սողոմոն Թեհլերյանի և «Նեմեսիս»-ի մյուս մասնակիցների գործը հայ ժողովրդի վրեժի, ցասումի, արդարությունը վերականգնելու կամքի դրսևորումն էր: Իսկ Սողոմոն Թեհլերյանի հիշատակի հավերաժացումը մեր պահանջատիրության մարմնավորումն է: Միջոցառման վերջում երիտասարդները հայրենասիրական երգերով հարգեցին Սողոմոն Թեհլերյանի և նրա զինակից ու գաղափարական ընկերների հիշատակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր