G8-ի փոխարեն Բրյուսելում կանցկացվի G7-ի երկօրյա հանդիպումը
G7-ի երկօրյա հանդիպումը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 4-ին և 5-ին Բրյուսելում , այս մասին հայտնում է ԵՄ կայքը:
«G7-ի շրջանակներում Կանադայի, Ֆրանսիայի, գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի առաջնորդները, ԵՄ ներկայացուցիչը և ԵԽ ներկայացուցիչը Բրյուսելում կհանդիպեն հունիսի 4-ին և 5-ին»,-ասվումէ հաղորդագրությունում:
Նշվում է, որ հանդիպումըկմեկնարկի հունիսի 4-ի երեկոյան և կավարտվի հունիսի 5-ի կեսօրին:
Մարտի 24-ին ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը հաղորդել էր, որ G8-ի Սոչիում նախատեսված հանդիպման փոխարեն G7-ի հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում: