211652_close_icon
views-count18443 դիտում article-date 09:34 11-04-2014

Ռուսաստանից քրեական «հեղինակություններ» են եկել Հայաստան՝ վեճ հարթելու․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գևորիկ մականունով Գևորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Օշականցի Գևորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող երրորդմասցի Լյովիկի հետ։ Գողականների միջև խոսակցություն է եղել, որն ավարտվել է լուրջ ծեծկռտուքով։ Ըստ «օրենքով գող»-ի եղբոր դստեր՝ երգչուհի Սյուզի Մելիքյանի՝ իրենք հրապարակված տեղեկություններին ուշադրություն չեն դարձրել. «Երբ որոշ ժամանակ առաջ որոշ տեղեկություններ տարածվեցին, թե նրան ծեծել են, ես իմ ծնողներից հետաքրքրվեցի, պարզվեց՝ նման բան չկար։ Ճիշտ հասկացեք, ես իմ հորեղբոր կյանքը չեմ մտնում, դա իր կյանքն է, բայց եթե նման բան լիներ, մենք կիմանայինք»,- ասաց երգչուհին՝ հավելելով, թե որոշ մարդկանց է ձեռք տալիս, որ իր հորեղբոր շուրջ աղմուկ բարձրանա։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանից մի շարք քրեական հեղինակություններ են եկել՝ երկու խմբավորումների միջև առաջացած թնջուկը կարգավորելու համար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր