1200 դիտում
09:22 11-04-2014
Արցախում կուտակայինի ներդրումը ճնշումների չի՞ հանգեցնի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ի թիվս այլ պատճառների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորվում է «Կուտակային կենսաթոշակային համակարգ»-ի հետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ արդյոք Արցախում ներդրվելիք այդ համակարգը նույնատիպ ճնշումների չի՞ հանգեցնի.
«Նախ՝ թույլ տվեք չհամաձայնվել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր հենց այդ օրենքի հետ կապված ճնշումներով, թեև դրանց ազդեցությունը չենք կարող ամբողջովին բացառել։ Ինչ վերաբերում է Արցախում նույնատիպ ճնշումների ի հայտ գալու հավանականությանը, ապա դա շատ ցածր եմ գնահատում, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ առկա չէ»,– պատասխանեց վարչապետը՝ տեղեկացնելով որ Արցախում ևս ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն։ Խոսելով Արցախի տնտեսության մասին, վարչապետն ասաց. «ՀՆԱ-ն վերջին 6 տարիների ընթացքում աճել է տարեկան մոտ 10 տոկոսով»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1329 դիտում
09:36 14-03-2014
Օրենքը չպետք է հանգեցնի լրացուցիչ գործազրկության․ ՉԻ
1592 դիտում
13:16 05-04-2022
Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը պետք է արդար գնագոյացման հանգեցնի. Գնել Սանոսյան․ NEWS.am
Այս բաժնից
748 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)