Գերմանիայի հարավում գործարան է այրվել
Գերմանիայի Բավարիայի մարզի Մայնինգեն քաղաքում այրվում է պլաստմասե ապրանքների արտադրության գործարանը: Ձեռնարկության 3 առաննաշենքերից 1֊ն ամբողջությամբ այրվել է։ Կրակը տարածվել է արտադրական մյուս երկու բլոկները։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Հիմնականում ծաղկամաններ ու լուսանկարչական մասեր արտադրող գործարանի տարածքում թանձր սև ծուխ է բարձրացել և չի բացառվում, որ այն թունավոր լինի։ Այդ պատճառով մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել փակել պատուհաններն ու դռները և դուրս չգալ փողոց, նշել է հրշեջ բրիգադի ղեկավար Ալֆրեդ Ցինսմայստերը:
Ոստիկանությունը շրջափակել է հրդեհի տարածքը։ ըստ իրավապահների տվյլաների, հրդեհից առաջացած վնասի չափը 1 մլն եվրոյից ավել է գնահատվել։
Տուժածների մասին տեղեկություններ չկան: