211652_close_icon
views-count1127 դիտում article-date 15:58 10-04-2014

Տաքսու վարորդը ճանաչել է իրեն կողոպտած ուղևորին

2013 թ. մարտի 19-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.00-ին Երևանի Անդրանիկի փողոցում, «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, ուղևորը դանակի սպառնալիքով վարորդից` 1989 թ. ծնված Հակոբ Ղ.-ից, բացահայտ հափշտակել է 19.000 դրամ և դիմել փախուստի: Ս/թ. ապրիլի 8-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արթուր Մ.-ն, որին, ճանաչման ներկայացնելու ժամանակ, մատնացույց է արել տուժողը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր