Հրացան և ինքնաձիգի 20 փամփուշտ
Ապրիլի 8-ին, ժամը 15.25-ին, մի քաղաքացուց ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել Երևան-Գյումրի ավտոճանապարհի «Սրբեր» կոչվող տարածքում` շինության հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական ողորկափող հրացան և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]