Կադիրովը կվճարի քաղցկեղով հիվանդ Գրիշա Սիմոնյանի բուժման բոլոր ծախսերը
Չեչնիայի հանրապետության նախագահ, «Տերեկ» ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը intagram-ի իր էջի միջոցով հայտնել է, որ պատանի խաղացող Գրիշա Սիմոնյանի բուժման բոլոր ծախսերը իր վրա է վերցնում: Չեչնիայի ղեկավարը նաև հայտնել է, որ ապաքինվելուց հետո Գրիշա Սիմոնյանը հանդես կգա «Թերեկ»-ում: Կադիրովը խնդրել է դադարեցնել 19-ամյա ֆուտբոլիստի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքը:
Հիշեցնենք, որ «Նարնջագույն երկինք» բարեգործական հիմնադրամը և Championat.com-ը ֆուտբոլիստի բուժման համար գումար հավաքելու համար բարեգործական ակցիա էին կազմակերպել, որի շրջանակում երկու ամսվա ընթացքում 3 333 000 ռուբլի էր հավաքվել:
Ավելացնենք, որ 2010 թվականին Գրիշա Սիմոնյանը մարզման ժամանակ բախվել էր դարպասաձողին և վնասվածք էր ստացել: Վերջերս Սիմոնյանի մոտ հայտնաբերվել է գլուխուղեղի չարորակ ուռուցք։