Քաղցկեղով հիվանդ երեխայի համար խաբել են ժամանակը, և նա վայելել է Սուրբ Ծննդյան տոնի հաճույքը (տեսանյութ)
Կանադական Սենթ-Ջորջ քաղաքում այս տարի Սուրբ Ծնունդը ժամանակից շուտ է եկել: Քաղաքի բնակիչները տոնը նշել են 7 տարեկան Էվան Լեվերսեյջի ընտանիքի հետ. երեխայի մոտ գլխուղեղի անբուժելի քաղցկեղ է հայտնաբերվել: Բժիշկների խոսքով, Էվանը կարող է չապրել մինչև իսկական Սուրբ ծնունդ և այդ պատճառով էլ քաղաքը որոշել է խաբել ժամանակը. փողոցներում հայտնվել են զարդարված տոնածառներ, արհեստական ձյուն:
Էվանի համար կազմակերպել են սուրբծննդյան շքերթ, իսկ տոնի ավարտին տղան հանդիպել է Սանտա կլաուսի հետ ու սահել նրա հետ սահնակով: