211652_close_icon

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ընդունել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինին

views-count1933 դիտում article-date 17:53 09-04-2014
Ապրիլի 8-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ: Նույն օրը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Ստուդենիկինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր