Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսության շարունակությունը հուսադրող է. Մալենա Մարդ
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդի խոսքով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսության շարունակությունը հուսադրող նշան է ղարաբաղյան հակամարտությանլուծման հարցում:
Եվրոպացի դիվանագետը նշել է, որ հույսեր է կապում երկխոսության շարունակության հետ, քանի որ այն ԼՂ հարցում առաջ շարժվելու միակ ճանապարհն է: